ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.07.2016| 00:03
    Մի՛ մատնիր ինձ, Տե՛ր, մեղքերի տենչանքին, աչքերի քնին ու մտքի ցանկությանը, այլ պարսպի՛ր երկյուղով և փրկի՛ր ամենահնար չար դևերից և աշխարհիկ զբոսանքներից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.07.2016| 00:03
    Տե՛ր, մի՛ թող ինձ հեռանալ Քո պատվիրանների սիրուց և առաքինի վարքից, այլ հորդորի՛ր առավելանալ արդարության:
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.07.2016| 00:01
    Հետևի՛ր ինձ, Տեր, որ ճողոպրում եմ Քեզնից, փութով հասի՛ր ու բռնի՛ր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.07.2016| 00:02
    Մի՛ մերժիր ինձ Քո բազմագութ ողորմությունները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.07.2016| 00:31
    Հասցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո արդարների օթևանը և պարգևի՛ր ինձ սուրբ հայրերի ճգնության բնակավայրը, անտեսի՛ր հանցանքներս և պայծառացրո՛ւ՝ դասելով Քո սրբերի և Քո անվան սիրելիների հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.07.2016| 00:37
    Տե՛ր, ե՛կ, փնտրելու մոլորվածիս, որ դեգերելով շրջում եմ Քո պատվիրանների գավթից դուրս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.07.2016| 00:01
    Տե՛ր, տեսությա՛ն եկ, հիվանդացած հոգուս, դի՛ր ձեռքդ ինձ վրա, և բժշկի՛ր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ արդարության տունդ»:
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.07.2016| 01:30
    Տե՛ր, փնտրի՛ր ինձ, որ Քո եղծյալ ու կորուսյալ պատկերն եմ, և ծածկվել եմ մեղքերի աղբ ու տիղմի տակ. դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով ու դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ես ընկա:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.06.2016| 00:02
    Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ գլորումից, Սուրբ Հոգուդ թևերով վե՛ր հանիր բազում մեղքերիս խոր անդունդից և բարձրացրո՛ւ վայելուչ աղոթքների:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.06.2016| 00:01
    ՈՒսուցանի՛ր ինձ, Տե՛ր, արդարություն գործել, ճշմարտություն խոսել: